Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

21 հուն 2024 16:43

Տեսանյութ.Բագրատ Սրբազանը Ոսկեպարում չի գտել ցանկապատը, որը Փաշինյանը ցույց է տվել սյունեցիներին

Բագրատ Սրբազանը Ոսկեպարում չի գտել ցանկապատը, որը Փաշինյանը ցույց է տվել սյունեցիներինՓաշինյանի կողմից սյունեցիներին օրերես «ցույց տրված» ցանկապատը Տավուշում ոչ ոք չի տեսել:

Փաշինյանի կողմից սյունեցիներին օրերես «ցույց տրված» ցանկապատը, որն իբր անվտանգ է դարձրել Ոսկեպարի, Կրանցի գյուղացիների ու նրանց անասունների շարժը սահմանամերձ հատվածում, այդպես էլ չգտնվեց։

Սրբազանն այսօր այցելել է սահմանագիծ, շրջել պայմանական սահմանի երկայնքով, բայց Տավուշի մարզում այդ ցանկապատները ոչ ոք ոչ տեսել է, ոչ էլ լսել դրանց մասին։

Թվում է՝ փոքր հարց է, բայց պարզվում է՝ նույնիսկ այս հարցում է Փաշինյանը խաբել սյունեցիներին։ Դա էլ բավարար չէր, հետը հպարտ հայտարարում է՝ «Երբ որ Ոսկեպարի ինժեներական պատնեշներն էդ մարդկանց ցույց տվեցի, էդ մարդկանց ոգևորությունը տեսնեիք, ասում էին՝ «մեզ մոտ էլ էդպես լինի»»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր