Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ դավաճանություն. Հայաստանը փաստաթղթեր է պատրաստում
![«Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ դավաճանություն. Հայաստանը փաստաթղթեր է պատրաստում» «Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ դավաճանություն. Հայաստանը փաստաթղթեր է պատրաստում»](https://www.aravot.am/wp-content/uploads/2023/11/Armenian-crossroads-822x586-1.jpg)
Եվ դրանք ոչ միայն կանցնեն Ադրբեջանին, այլ մասամբ կհայտնվեն Թուրքիայի ազդեցության տակ, Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ Ղարաբաղն իր շահերի գոտու մասն է կազմում։ Բացի դա, հակամարտությունում նա բացահայտորեն է օգնել ադրբեջանցիներին, ինչը ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այսինքն, պատմականորեն քրիստոնեական հողերը, որոնց վրա գտնվում են չորրորդ և հետագա դարերի սրբավայրեր, կանցնեն մահմեդականների վերահսկողության տակ։ Հայերն իրենց պատմության ընթացքում արյունով են վճարել այդ հողերի համար։ Ինչպե՞ս նրանք կընկալեն այդ ամենը։ Եվ դատելով Երևանում շարունակվող ցույցերից, որոնց մասնակցում են նաև հոգևորականները, հայերն իրոք այնքան էլ ուրախ չեն։ Ավելին, հաշտության պայմանագրի և, համապատասխանաբար, Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությանը հետևել են Փաշինյանի ոչ պակաս ամպագոռգոռ խոսքերն առ այն, որ կա հստակ մտադրություն՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ոչ հենց հիմա, այլ վաղ թե ուշ: Ի՞նչ է դա նշանակում:
Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն լքում է իր պատմական տարածքները, այլ նաև խզում է, ավելի ճիշտ հնարավորինս կրճատում է իր կապերը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։ Իր պատմության ընթացքում, հիշեցնենք, Հայաստանն ուս ուսի է քայլել Ռուսաստանի հետ։ Փաշինյանը, կարծես թե, դիմելով ԱՄՆ-ին, ընտրություն է կատարել: Դե, իսկ եթե հայ ժողովուրդը դրա դեմ ոչինչ չանի, վախենամ, որ այդ հինավուրց գեղեցիկ երկիրը կրկնի մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության ճակատագիրը։ Անկեղծորեն, դա ցանկալի չէ: