10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

22 հուն 2024 12:42

Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ. Չի կարող պառլամենտական ընդդիմությունը մեր միջոցով, որևէ կերպ վերարտադրվել

Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ. Չի կարող պառլամենտական ընդդիմությունը մեր միջոցով, որևէ կերպ վերարտադրվելՊառլամենտական ընդդիմությունը բացասական ազդեցություն ունի շարժման վրա․ նրանք փորձում էին դարձնել «Դիմադրություն 2» շարժում։

Այս մասին 24 news-ին տված հարցազրույցում ասել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։
«Շարժման ամենաակունքում եղել եմ ես և իմ ընկերները, բայց դա չի նշանակում, որ շարժումը իմ սեփականն է։ Այս շարժումը 90 տոկոսով չէր հաջողի, եթե չլիներ Բագրատ Սրբազանը։ Ինձ ոսկեպարցիները սկզբում պատվիրակել էին, որ ես իրենց անունից խոսեմ։

Իմ ու Սրբազանի համագործակցությունը եղել է շատ օրգանիկ։ Շարժման մեջ շատ բաներ եղավ, որ իմ համար անընդունելի էր, որը շատ նորմալ է, ամեն շարժման մեջ էլ լինում է։ Ես հիմա չգիտեմ՝ ոնց եմ մտնելու Ոսկեպար»,–ասել է նա։

«Սկսվում է շարժման 2-րդ փուլը։ Այս պահին ես շարժման մեջ եմ, որևէ խնդիր չկա։ Գիտե՞ք ինչքան բան ենք տեսել ես ու Սրբազանը։ Մարդիկ են եկել, փորձել են շարժումը տանել իրենց ուղղությամբ։ Շատ ուժեր բացասական ազդեցություն են ունենում շարժման վրա, պառլամենտական ընդդիմությունը։ Ես երբեք չեմ կարող ընդգրկված լինել մի պրոցեսի մեջ, որը կարող է հանգեցնի պառլամենտական ընդդիմության ու նրանց արբանյակների ինչ–ինչ վերարտադրությանը ։

Չի կարող պառլամենտական ընդդիմությունը մեր միջոցով, որևէ կերպ վերարտադրվել ։ Նրանք փորձում էին դարձնել «Դիմադրություն 2» շարժում։ Այս մարդիկ չեն ընկալվում, քանի դեռ իրենք կան, որևիցե փոփոխություն չի լինելու»,–հայտարարել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր