ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը, որոշումն իրականացնելու ցանկացած փորձ լուրջ պառակտում կառաջացնի Եվրոպական Միության ներսում.Euroactive          Զինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով       Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը    

23 հուն 2024 09:29

Դուք եք փոփոխությունների շարժիչը․ պետք է հավատաք այն ներուժին, որ կրում եք ձեր մեջ․Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին

Դուք եք փոփոխությունների շարժիչը․ պետք է հավատաք այն ներուժին, որ կրում եք ձեր մեջ․Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներինՓոփոխությունը դժվար է լինում, շատ դժվար բան է այդ փոփոխությունը, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքը փոփոխություն չունի՝ դառնում է ճահիճ, դառնում է այսօրվա տերմինաբանությամբ ասած՝ խաղաղ, բայց մեռած։

Այս մասին երիտասարդների հետ հանդիպմանը ասաց Բագրատ Սրբազանն ընդգծելով, որ փոփոխության առաջին հոսանքը, առաջին կրողները, բերողները երիտասարդներն են։

«Այդ փոփոխությունը բերողը լինելու պատվից չհրաժարվեք կյանքում։
Այս շարժումը իշխանափոխությունից ավելի է։ Ոմանք մտքի մեջ, հատկապես քաղաքական միտք ունեցող մարդկանց մտածողության մեջ թիրախը իշխանափոխությունն է, ու դա բնական է, քաղաքական կյանքում դժվար է պատկերացնել, որ իշխանափոխությունից ավելի մեծ արժեք կարող է լինել։

Բայց, այո, կարող է լինել և է, հատկապես մեր միջավայրում։ Սա արժեքների, քաղաքակրթական փոփոխության մասին է։ Ամբողջը վերափոխելու մասին, այն ամենի՝ ինչը դարձել է մեր կենցաղի մաս»։

Բագրատ Սրբազանը ընդգծեց, որ երիտասարդները պետք է հավատան այն ներուժին, որ կրում են իրենց մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր