Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

23 հուն 2024 21:07

Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է․այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք. Բագրատ Սրբազան

Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է․այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք. Բագրատ ՍրբազանԱյսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի հանդիպումը քաղաքացիների հետ։

«Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է: Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք: Դա անհրաժեշտություն է: Ոչ թե՝ հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտությու՞ն է, թե՝ ոչ։

Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք: Ու եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին: Մենք արդեն իսկ փոփոխությունների ժամանակներ ենք ապրում, մեզ մնում է պարզապես թղթի վրա դա վավերացնել»: Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է»,-ասել է Բագրատ Սրբազանը:

Բագրատ սրբազանը նաև ավելացրեց, որ սա ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ ընդդիմության շարժումն է, սա ազգային ազատագրական շարժում է և եթե տապալված լիներ, ապա այդքան չէին խոսի:

Սրբազանի արձանագրմամբ՝ իշխանությունների ծրագիրն է Հայաստանը տապալելը, իսկ շարժման ծրագիրը այդ իշխանություններից երկիրն ազատագրելն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր