Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

24 հուն 2024 11:03

Տեսանյութ.Ցավոք սրտի, հավաքականի դուռն ինձ համար փակ է. Հենրիխ Մխիթարյան

Ցավոք սրտի, հավաքականի դուռն ինձ համար փակ է. Հենրիխ ՄխիթարյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag / summerfest-2024-ի շրջանակում հյուրընկալվել է Արտակ Ալեքսանյանին և խոսել մի շարք հարցերից, փոխանցում է armsport.am-ը։

Անդրադառնալով ազգային թիմ վերադառնալու շանսերին՝ Մխիթարյանը նշել է՝ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ.

«Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է՝ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Կարող եմ ասել՝ բոլոր այն որոշումների համար, որոնք կայացրել եմ թե՛ ֆուտբոլային կարիերայիս ընթացքում, թե՛ դրանից դուրս, չեմ զղջում: Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից: Որոշ մարդիկ կարող են ասել, թե կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց կարծում եմ՝ ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է: Միանշանակ կասեմ, որ, ցավոք սրտի, հավաքականի դուռն ինձ համար փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր