10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

24 հուն 2024 13:15

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Ստեփանակերտը սկսել են ծաղկացնել. արդեն 3000մարդ են բնակեցրել, գործում են 43 օբյեկտներ

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Ստեփանակերտը սկսել են ծաղկացնել. արդեն 3000մարդ են բնակեցրել, գործում են 43 օբյեկտներԱդրբեջանի իշխանությունները տեղեկացնում են, որ օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել։

Ինչպես տեղեկացրել է APA-ն,  վերաբնակված «բնակիչների» թվի մասին տեղեկությունը հրապարակել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։

Նա նշել է, որ առաջիկայում վերաբնակեցումը Ստեփանակերտում եւ հարակից շրջաններում կշարունակվի. «Նրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներն են, մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով։ Ներկայում Խանքենդիում (Ադրբեջանում այդպես են անվանում Ստեփանակերտը) գործում են 43 օբյեկտներ, դրանցում աշխատում է 322 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է բացել եւս 37 օբյեկտ։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների եւ բացվող օբյեկտների թիվը»։

Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացման եւ 140 հազար հայ բնակչության վտարումից հետո անցել է 9 ամիս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր