Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

24 հուն 2024 13:40

Տեսանյութ. Ինքը չէր ստում, ճիշտն էր ասում.Ասենք իրենց՝ մի քիչ տղա մնացեք.Կառավարությունից մարդ չի եկել, սա է վերաբերմունքը մեր մշակույթին

 Ինքը չէր ստում, ճիշտն էր ասում.Կառավարությունից մարդ չի եկել, սա է վերաբերմունքը մեր մշակույթինԱմենակարևորը՝ նա թողեց հրաշք նոր սերունդ, որը վաղ թե ուշ Լալայի դատարկ տեղը լցնելու է. լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Լևոն Հարությունյանը։

«Ինքը ինձ համար ուսուցիչ էր ու հնարավորություն եղել է, նրան ասում էի «Լալ ջան, իմ խոսքը լավը չի էլի, տեր եղիր»։ Ասում էր՝ «Ստեղ եմ, ստեղ եմ»։ Ինքը ժամանակ առ ժամանակ իմ խոսքին տեր էր կանգնում։ Հիմա իմ խոսքն էլ ժամանկավոր անտեր մնաց»,-ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ Լալա Մնացականյանը հաճախ էր թիրախում հայտնվում, որովհետև չէր ստում։ Նա նշեց, որ արտիստի վերջին հրաժեշտին կառավարությունից որևէ պաշտոնյա ներկա չլինելու համար ուղղակի պետք է լռել․

«Սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին։ Իրենք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետև ով մի քիչ էն չի խոսում, նեղանում են։ Ասենք իրենց՝ մի քիչ տղա մնացեք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր