Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշեց՝ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ          Առանձին երկրներ առևտրային պատերազմներ են հրահրում, որոնք լրջորեն խաթարում են համաշխարհային տնտեսությունը       Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը    

24 հուն 2024 14:57

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների մոտակա դատավարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների մոտակա դատավարության մասինԱդրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը հայտնել է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների «գործերի» հետաքննությունը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ալիեւը հայտնել է, որ «գործերն առաջիկայում կհանձնվեն դատարան»։ Նա ասել է, որ քննչական գործողությունները 15 մարդու հանդեպ արդեն ավարտվել են։ «Ներկայում մեղադրյալները, փաստաբանները եւ տուժածները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական ակտը կհանձնվի դատարան»,- ասել է Ալիեւը։

Վերջերս Ադրբեջանի իշխանությունները 5 ամսով երկարացրել են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաեւ խորհրդարանի խոսնակ Դավիդ Իշխանյանի, պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի ձերբակալման ժամկետները։
ԼՂՀ նախկին ղեկավարները գերի են վերցվել Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի օկուպացման ընթացքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր