Մեծաքանակ փող է ծախսվում դրսից՝ մանավանդ հյուսիսային մեր հարևանի կողմից, ՀՀ դեմ տարվում է հիբրիդային պшտերազմ          Այսօր քաղաքապետարանում շատ լայն բացվեց Պանդորայի արկղը, բարև «բեսպրեդելի» երկիր Հայաստան       Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ` այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավել են 14․5 տոկոսով    

25 հուն 2024 12:42

Ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվ գործողությունների է գնում, հարկ եղած դեպքում կհայտնենք

Ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվ գործողությունների է գնում, հարկ եղած դեպքում կհայտնենքՊաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր ԱԺ-ում լրագրողների որևէ հարցի հստակ պատասխան չտվեց։

Ասաց, թե ցանկացած տեղեկություն ՊՆ լրատվականը շատ օպերատիվ հաղորդում է։

«Ես չեմ ցանկանա պատասխանել հարցերին, որոնց անընդհատ տարբեր մակարդակով պատասխանում են»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ հակառակորդն ակտիվացել է, ակտիվ գործողությունների է գնում, նա արձագանքեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում»։

«Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի՝ մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկություն, որպեսզի ոչ մի խնդիր չծագի»,- նշեց Սարգսյանը։

Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին՝ փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի՝ ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր