Սյունիքում զինծառայողի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ
![Սյունիքում զինծառայողի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ Սյունիքում զինծառայողի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-01/1516092477_zohvac-zinvor.jpg)
Ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դ.Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հարցաքննվել են մի շարք անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը։
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտե
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։