Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում    

25 հուն 2024 18:08

Տեսանյութ.Քենիայում ցուցարարները ներխnւժել են խորհրդարանի շենք․ ծխային ռnւմբեր են պայթեցնում, կրակnցներ են եղել

Քենիայում ցուցարարները ներխnւժել են խորհրդարանի շենք․ ծխային ռnւմբեր են պայթեցնում, կրակnցներ են եղելՔենիայում հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր:

Առնվազն 8 մարդ է զոհվել, ևս 50-ը՝ վիրավորվել:

Տուժածների թվում է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի քույրը։

Իշխանություններն արդեն հայտարարել են, որ կչեղարկեն ոչ պոպուլյար միջոցառումները, այդ թվում՝ հացի գնման 16 տոկոս ԱԱՀ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների 2,5 տոկոս հարկ:

Չնայած երկխոսության գնալու կառավարության պատրաստակամությանը, բողոքի ցույցերը շարունակվում են:

Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, որտեղ տեղի է ունեցել բյուջեի նախագծի քվեարկությունը:

Ցուցարարները ծխային ռումբեր են պայթեցրել Նայրոբիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է բյուջեի նախագծի քվեարկությունը, լսվում են կրակոցներ և պայթյուններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր