Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

26 հուն 2024 09:28

Բագրատ Սրբազանը կայցելի Սյունիք. ստուգատես կլինի․ «Հրապարակ»

Բագրատ Սրբազանը կայցելի Սյունիք. ստուգատես կլինի«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվն ու աջակիցներն ուրբաթ օրը նախատեսում են այցելել Սյունիքի մարզ։ Առաջին կանգառը կլինի Մեղրիում, կշրջեն տարբեր համայնքներում, երկուշաբթի կվերադառնան։ Դեռ հունիսի 23-ին Բագրատ սրբազանը հայտարարել էր. «Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով:
 
Մենք մարդ բերելու հետեւից չպետք է գնանք, մենք՝ ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք մեր ժողովրդից: Որովհետեւ տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում»: Այս այցը նաեւ ստուգատես է լինելու երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Գեւորգ Փարսյանի, Մանվել Փարամազյանի համար`  կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարեւոր գործով» կբացակայեն մարզից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 06․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր