Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

26 հուն 2024 09:51

Գաղտնալսող սարքեր են տեղադրում․ «Հրապարակ»

Գաղտնալսող սարքեր են տեղադրում«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ անդամների ու աջակիցների մեքենաները շուրջ մեկ ամիս է՝ իրավապահների մոտ են։ Երբ հետաքրքրվում են՝ ի՞նչ նպատակով են պահվում, պատասխանում են՝ ստուգում ենք։ Իրավապահ համակարգից մեզ ասացին, որ մեքենաները ոչ այնքան ստուգում են, որքան դրանց մեջ գաղտնալսող սարքեր են տեղադրում: Մի քանի օր «ստուգելուց» հետո կանչում են, մեքենան վերադարձնում տիրոջը եւ դառնում նրա մշտական «ուղեկիցը»։ Բայց ապօրինությունները սրանով չեն ավարտվում։ Գաղտնալսումները հայտնվում են իշխանական լրատվամիջոցներում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ տեղյակ է այդ ամենից՝ ոչ միայն մեքենաների մեջ չեն «ժուչոկներ» տեղադրում, այլեւ՝ հեռախոսներում։ «Շարժման ակտիվ աջակիցներին ու անդամներին բերման են ենթարկել, հեռախոսներն առգրավել են մի քանի ժամ, երբեմն նաեւ օրերով պահել են իրենց մոտ ու գաղտնալսող սարքեր տեղադրել։ Մոտավորապես նման եղանակով նաեւ մեքենաների մեջ են տեղադրել, երբ առանց որեւէ իրավական հիմքի քաղաքացու մեքենան տարել են տուգանային հրապարակ»,- պատմեց նա։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ նման տեղեկություն ունի, որ շարժման անդամների մեքենաներում գաղտնալսող սարքեր են տեղադրում։ «Բազմաթիվ դեպքեր կան, երբ պարեկները հակաօրինական ճանապարհով, առանց հիմնավորման, տուգանային հրապարակ են տարել քաղաքացիների մեքենաները։ Ամենատարածվածը տեխզննում չանցած մեքենաները տուգանային հրապարակ տանելն է եղել, մինչդեռ դրա համար հասնում է միայն տուգանք»: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ոստիկանությունից, քննչականից մեքենաներն ու հեռախոսները վերցնելիս ստուգել դրանք։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 06․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր