Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

26 հուն 2024 11:07

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակելԿիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, փոխարենը 90 ռազմագերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2024 թվականի հունիսի 25–ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 90 ռազմագերի»,– ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից ընդգծել են, որ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր