Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգ է տվել. եղել է ներքին հանդիպում. «Ժողովուրդ»
![Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգ է տվել. եղել է ներքին հանդիպում Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգ է տվել. եղել է ներքին հանդիպում](https://mediahub.am/uploads/images/2024/06/image_750x_667ce30a86d09.jpg)
ՔՊ ներսից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատին հասկացնել է տվել, որ չի ների նրանց, ովքեր Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ են պահում ու փորձում են նրա լոբբինգն անել: Կարճ ասած՝ Փաշինյանի մոտ բարեխոսելու ու Արսեն Թորոսյանին նորից առաջ բերելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, եւ նախաձեռնություններին ընթացք չի տրվում ոչ ուղիղ հրահանգավորմամբ:
Ի դեպ, կառավարության որոշ շրջանակներ կարծում են, որ Արայիկ Հարությունյանի շուրջ բարձրացած նախկին աղմուկների հետեւում կարող է լինել հենց Արսեն Թորոսյանը: Մեզ փոխանցում են, որ ուժային կառույցներում կան թղթապանակներ՝ Թորոսյանի կողմից տարբեր տեղերում աշխատանքի տեղավորած անձանց վերաբերյալ եւս, ու դրանք հարմար պահի կօգտագործվեն:
Արսեն Թորոսյանի գործադիր վերադառնալու նկրտումների մասին, իհարկե, փորձեցինք զրուցել հենց Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա, ինչպես միշտ, հեռախոսազանգերին չպատասխանեց»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․ 06․ 24 թ համարում։