Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

27 հուն 2024 14:12

Տեսանյութ. Թուրքերը ոչինչ չեն մոռանում, նրանց վերաբերմունքը հայերի ու հայ ժողովրդի նկատմամբ առանձնապես չի փոխվել.Չեմ հասկանում, թե պարոն Փաշինյանը ինչի վրա է հույսը դնում...

Տեսանյութ. Թուրքերը ոչինչ չեն մոռանում, նրանց վերաբերմունքը հայերի ու հայ ժողովրդի նկատմամբ առանձնապես չի փոխվել.Չեմ հասկանում, թե պարոն Փաշինյանը ինչի վրա է հույսը դնում...Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փոխնախագահ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանին Արևմուտքից օգնություն նույն չափով չի տրվի այնքան, որքան Ռուսաստանի Դաշնությունն է տալիս։

«Ես չեմ հասկանում, թե պարոն Փաշինյանը (ՀՀ վարչապետ) ինչ է անում, ինչի վրա է հույսը դնում՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, Հայաստանի տնտեսական վիճակը, ռազմաքաղաքական վիճակը։ Կամ որոշեց, որ այժմ Թուրքիան իր լավագույն ընկերն է լինելու։ Կարծում եմ՝ նա չարաչար սխալվում է։ Այնուամենայնիվ, թուրքերը, չնայած իրենց, այսպես ասած, խաղաղասիրությանը, ոչինչ չեն մոռանում։ Իսկ գենետիկ մակարդակով, կարծում եմ, նրանց վերաբերմունքը հայերի ու հայ ժողովրդի նկատմամբ առանձնապես չի փոխվել։

Նույնն է Արևմուտքի դեպքում, չեմ կարծում, որ օգնություն կտրամադրվի նույն ծավալով, ինչ տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Գնահատեք՝ սկսած էներգետիկայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքներով, որտեղ Հայաստանն, այսպես ասած, թիվ մեկ առաջնահերթություններ ունի։ Վրացիներն, օրինակ, դա հասկացան։ Նրանք նույնպես, այսպես ասած, լքեցին Ռուսաստանը, կողմնորոշվեցին դեպի Արևմուտք, հետո հասկացան, որ տնտեսական առումով Արևմուտքը իրենց ոչ մի առանձնահատուկ բան չի տալիս, բացի խոստումներից»,-ասել է Բուժինսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր