Ահա թե ինչու է ԱՄՆ-ն շահագրգռված Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ
![Ահա թե ինչու է ԱՄՆ-ն շահագրգռված Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Ահա թե ինչու է ԱՄՆ-ն շահագրգռված Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-05/1556780685_news_1518081458_820276e66889802710577abc6c714b6c551102a49a988726bcpimgpsh_fullsize_distr.jpg)
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ «Դա վերաբերում է ողջ տարածաշրջանին, Կենտրոնական Ասիային, այս բոլոր երկրների արտահանումը համաշխարհային շուկաներ այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով։ Շրջանցող երթուղու համար մեզ անհրաժեշտ է համագործակցել Ադրբեջանի հետ», - ասել է նա՝ խոսելով Բաքու նախահեսված իր հետագա այցի նպատակների մասին։ «Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- պարզաբանել է դիվանագետը։
Օ՛Բրայենը հավելել է, որ այցի ընթացքում ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կփոխանցի, որ «եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»։ Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Օ'Բրայենը հունիսի 27-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։