Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

28 հուն 2024 12:42

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. երկրի սեյսմոլոգիական կենտրոնը դիմել է բնակչությանը

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. երկրի սեյսմոլոգիական կենտրոնը դիմել է բնակչությանըԱյսօր առավոտյան 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի հարավում։ Երկրի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնը դիմել է բնակչությանը՝ հայտնելով, որ Ադրբեջանի տարածքը գտնվում է սեյսմիկ շրջանում, երկրի հարավային շրջանը, հիմնականում՝ Թալիշ լեռները, սեյսմիկ գոտում է։

«Այս առումով տարածաշրջանում պարբերաբար զգացվում են երկրաշարժեր, ինչը բնորոշ է սեյսմիկ գոտիներին։

Երկրաշարժը բնական երեւույթ է, և ստույգ կանխատեսում չկա։ Ուստի մեր քաղաքացիները պետք է որոշակի զսպվածություն դրսևորեն և հետևեն միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշել են Կենտրոնից։

Կոչից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում երկրաշարժը տագնապի պատճառ է դարձել բնակչության շրջանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր