Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը․ «Հրապարակ»
![Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը](https://mediahub.am/uploads/images/2024/06/image_750x_667f9fc85a641.jpg)
Երեկ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ինչպեսեւ նախապես հայտարարվել էր, մեկնեց Սյունիք` սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների: Սրբազանին նախ դիմավորել են Վայքում, ապա՝ աղ ու հացով Սյունիքի դարպասների` Զանգերի մոտ:
Շարասյունը, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել է դեպի Մեղրի: Մարդկանց հետ զրուցելով, շփվելով` Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում եւ երեկոյան ուշ ժամի հասել Նռնաձոր համայնք, որտեղ կանգ են առել Ժորա անունով քաղաքացու տանը: Պարզվում է, նա երկար ժամանակ երազել է սահմանի վրա տուն ունենալ, եւ նրան այդ տունը գնել ու նվիրել է այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը:
Մեր թղթակիցը Սյունիքից հաղորդում է, որ կեսգիշերից հետո` ժամը 3-ին, մեքենաներով շարժվելու են դեպի Խուստուփ լեռ` արեւածագը սարերում դիմավորելու:
Մանրամասն թերթի այսօրվա համարում