Տեսանյութ.Պատանիների Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի մարզիկները հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել

Սարաևոյում ընթացող առաջնության եզրափակչում հայ մարզուհին հաղթել է Իտալիան ներկայացնող Ջորջիո Լա Ռոսին: Ադրբեջանցի բռնցքամարտիկը գրավել է երրորդ տեղը։
Միևնույն ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը (48 կգ) դարձել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` եզրափակչում առավելության հասնելով ադրբեջանցի Նիհաթ Գասիմովի նկատմամբ:
Հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ Ադրբեջանի երկու ներկայացուցիչները դժվարացել են կառավարել իրենց զգացմունքները։ Ադրբեջանուհին Հայաստանի օրհներգի պահին ցուցադրաբար հեռացել է բեմից, իսկ ադրբեջանցին շրջվել է դեմքով դեպի պատը` միաժամանակ ոտքը թփթփացնելով։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru
Տեսանյութն այստեղ