Ադրբեջանում հուլիսի 1-ից թանկացել են. բարձրացել են բենզինի, դիզվառելիքի և հասարակական տրանսպորտի, մերոյի գները
Ադրբեջանում հուլիսի 1-ը նշանավորվել է մի շարք թանկացումներով։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօրվանից երկրում բարձրանում են AI-92 բենզինի 7 դիզվառելիքի գները։ Սա բխում է երկրի Սակագնային խորհրդի որոշումից։ Նշվում է, որ դիզելային վառելիքի և AI-92 բենզինի ինքնարժեքի բարձրացումը, որոնք արտադրվում են Ադրբեջանում Եվրո-5 ստանդարտին համապատասխան, պահանջում են այդ ապրանքների վաճառքի գների բարձրացում։ Այդ կապակցությամբ որոշվել է հուլիսի 1-ից բարձրացնել AI-92-ի և դիզելային վառելիքի գները։ Այսպիսով, AI-92 բենզինի մեկ լիտրի գինը 1-ից կբարձրանա 1,10 մանաթի, իսկ դիզելային վառելիքը 0,80-ից կհասնի 1 մանաթի։ Թանկացման մասին հայտարարվելուց հետո նախօրեից սոցցանցերում բենզալցակայանների մոտ հերթերի լուսանկարներ են տարածվում։
Բացի այդ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության կոլեգիայի որոշմամբ՝ երկրում այսօրվանից բարձրացել է մետրոյով ու ներքաղաքային, ներշրջանային երթուղիներով ուղևորափոխադրումների արժեքը։
Մետրոյի ուղեվարձը թանկացել է 0,1 մանաթով․ այն արդեն կկազմի 0,5 մանաթ։ Կանոնավոր ներշրջանային ավտոբուսային երթուղիներով ուղևորափոխադրումների ծառայությունների սակագների վերին շեմը սահմանվել է 0,5 մանաթ։ Նախկինում այդ ծառայությունների ուղեվարձը կազմում էր 0,4 մանաթ: Մերձքաղաքային ավտոբուսային երթուղիներում ուղևորափոխադրումների սակագնի վերին սահմանը կկազմի 0,37 մանաթ՝ 1 կմ-ի համար։ Այս ամենին զուգահեռ՝ բարձրացել է ադրբեջանական քաղաքների միջև օդային փոխադրումների գինը։