Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

03 հուլ 2024 09:57

Հուլիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի՝ 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ապագա, Ջրառատ, Ջրարբի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ (Զարինջա ԳԲԿ-ի DN100 կողմնատար-գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն, կադադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Անիպեմզա, Բագրավան, Անիավան (Անի կայարան) բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր