Եթե վիզա ստանալիս ստել եք կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման          Մայիսի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին Mercedes-ը գլխիվայր շրջվել է, կան տուժшծներ    

04 հուլ 2024 14:13

Մինչև հանրությունը կարողանա տիրապետել համակարգին.Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետ

Մինչև հանրությունը կարողանա տիրապետել համակարգին.Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետԵրևանի մետրոյի կայարանում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգով․ քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով: Այս նորամուծությանը քաղաքացիներին ծանոթացնելու համար նոր վճարային համակարգը սպասարկող «Թել-Սել» ՓԲԸ-ն նույնիսկ աշխատակիցներ է տրամադրել, որոնք համապատասխան սարքավորումների մոտ մետրոյից օգտվողներին ցույց են տալիս քայլերի հաջորդականությունը։
 
Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետ․ արդյո՞ք մետրոպոլիտենը քննարկել է այս հարցը՝ 168.am-ը ճշտեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից։ Տաթև Խաչատրյանը պարզաբանեց․ «Ժետոն վաճառողները չեն մնա գործազուրկ։ Մինչև հանրությունը կարողանա վարժ տիրապետել համակարգին, ժետոն վաճառող գանձապահները լինելու են։ Բացի այդ՝ ժետոն վաճառող գանձապահները մնալու են իրենց տեղում, քանի որ մետրոյից օգտվում են տատիկ-պապիկները, որոնք այդ նորագույն տեխնոլոգիաներին, QR կոդերին ծանոթ չեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր