10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

05 հուլ 2024 11:52

Երևանում ծեծել են քաղաքացուն, սափրել գլուխը, ստիպել, որ խոզանակով մաքրի զուգարանը, ապա՝ նույն խոզանակով՝ ատամները

Երևանում ծեծել են քաղաքացուն, սափրել գլուխը, ստիպել, որ խոզանակով մաքրի զուգարանը, ապա՝ նույն խոզանակով՝ ատամներըՀունիսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հունիսի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 28-ին հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում է հարուցվել այդ արարքը կատարած Արա Մ․-ի և Մուշեղ Գ․-ի նկատմամբ, իսկ հունիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։


ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 24-ին Մուշեղ Գ․-ն և Արա Մ․-ն Երևան քաղաքի Նոր Արեշի փողոցի բնակարաններից մեկում Ռուբեն Հ․-ին ապօրինի ազատությունից զրկելուց և ֆիզիկական ցավ պատճառելուց բացի նույն ժամանակահատվածում սափրել են Ռուբեն Հ․-ի գլուխը, ստիպել են, որ մերկանա և ատամի խոզանակով մաքրի զուգարանը, միաժամանակ նրան կրկին ծեծի ենթարկել, որից հետո ստիպել են զուգարանը մաքրած խոզանակը քսի իր ատամներին։ Այդ կերպ Ռուբեն Հ․-ին պատճառելով նաև ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, ոստիկանները կարճ ժամանակում պարզում են դեպքի վայրը և համագործակցեկով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քնիչների, քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ հայտնաբերում են Մուշեղ Գ․-ին և Արա Մ․-ին և բերման ենթարկում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:


Քննիչը նրանց 2 ամսով կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել է:


Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև այդ ամենը հաստատող տեսանյութը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր