Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

06 հուլ 2024 11:53

Տեսանյութ.2 աթոռի վրա նստել՝ եվրոպական և Եվրասիական, լավ բանի չի բերելու. այդ ամենը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին

2աթոռի վրա նստել՝ եվրոպական և Եվրասիական, լավ բանի չի բերելու. այդ ամենը չի կարող չանհանգստացնել ՌուսաստանինՌուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը դեպի Արևմուտք Հայաստանի իշխանությունների կուրսի և դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու մասին, ինչը կարող է ունենալ կոնկրետ տնտեսական հետևանքներ։

«Կցանկանայի նշել, որ պարոն Օվերչուկի հայտարարությունը չափազանց կոռեկտ էր։ Միաժամանակ հնչեցին կոնկրետ օրինակներ, ինչպես նաև կոնկրետ թվեր այն օգնության վերաբերյակ, որը ցուցաբերում է Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին պատուհասած դժբախտության՝ երկրի հյուսիսում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ։ Հնչեցին բավականին քողարկված, բայց, այնուամենայնիվ, միանգամայն որոշակի նախազգուշացումներ, որոնց էությունն այն է, որ երկու աթոռի վրա նստել՝ եվրոպական և Եվրասիական, մինչև վերջ չի ստացվի։

Խոսքը տնտեսական ինտեգրման կամ դրա խթանման գործընթացների վերաբերյալ ռուսական կողմի որոշակի մտահոգության մասին է, որը Հայաստանի ղեկավարությունը չի թաքցնում։ Ինձ թվում է՝ խոսքը գնում է 2016 թվականին Սերժ Սարգսյանի օրոք Երևանի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագրի արդիականացման, նոր ապրանքատեսակների և Հայաստանի գործունեության արտաքին տնտեսական որոշ ասպեկտների վրա դրա ընդլայնման մասին։
Մոսկվան կարծում է, որ դա մեզ կմոտեցնի որոշակի կոնֆլիկտի այն պարտավորությունների հետ, որոնք Հայաստանը ստանձնում է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։

Բնականաբար, այս ամբողջ տեղեկատվությունը բավականին փոքր է, սակայն տարբեր փորձագիտական հաշվարկներում այս փաստաթղթի ստորագրման տարբեր ժամկետներ են շրջանառվում։ Հիմա մենք խոսում ենք աշնան մասին, նկատի ունեմ Երևանի և Բրյուսելի տնտեսական փոխգործակցության որոշակի ակտիվացումը։

Բացի այդ, սա դրվում է հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ անվտանգության ոլորտում հայտարարությունների տեղեկատվական ֆոնի վրա, որոնք այս կամ այն կերպ նյարդայնացնում են ռուսական կողմին։ Եվ դա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին՝ որպես եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների նախաձեռնող և գլխավոր շահառու, որոնք տարբեր տեսակի մարտահրավերների են ենթարկվում»,- նշել է Արեշևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր