Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

06 հուլ 2024 12:47

Այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել՝ քանդված շինություննե՞ր, հանձնվելիք ճանապա՞րհ, Ադրբեջանի դրո՞շ

Այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել՝ քանդված շինություննե՞ր, հանձնվելիք ճանապա՞րհ, Ադրբեջանի դրո՞շՆախօրեին ՔՊ-ական պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ, հետևել սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին։ ՔՊ-ական Լուսինե Բադալյանը նույնպես եղել է նրանց թվում։

Նա մեկնաբանություն է արել. «Ես անսահման հպարտ եմ իմ տեսածով, թող «երկիր քանդելը» այսպես լինի»։ 

ՔՊ-ականի այս մեկնաբանությունն արձագանքել է կիրանցեցի Գոհար Վարդանյանը. «Տիկին Լուսինե Բադալյան, այդ ինչ եք տեսել Կիրանցում որ անսահման հպարտություն եք ապրել ?:)

Քանդված շինությունները? մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարերը? Հանձնվելիք ճանապարհը և կամուրջը?

Միգուցե դպրոցից 60 մետր ներքև կառուցվող պատը ? Ադրբեջանի դրոշը ?
Ինչ եք տեսել ? Ասեք մենք էլ տեսնենք: հպարտանանք ձեզնով»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր