Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

08 հուլ 2024 11:04

Երևան-Սևան ճանապարհին «Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս

Երևան-Սևան ճանապարհին «Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրսԵրեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով կա 5 տուժած, որոնցից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել վիրավորների բարեկամները, որոնք հայտնել են, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր