Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

08 հուլ 2024 11:54

Ամոթ է Հունգարիայի համար և սկանդալ՝ Եվրոպայի համար.ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Ամոթ է Հունգարիայի համար և սկանդալ՝ Եվրոպայի համար.ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինԵվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ հանդիպման համար՝ դա անվանելով սկանդալ Եվրոպայի համար։ Այս մասին Լուազոն գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից մեկում, ամոթ է Հունգարիայի համար և սկանդալ՝ Եվրոպայի համար։ Մի՞թե Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը», – գրել է ԵԽ պատգամավորը։

Ավելի վաղ հուլիսի 5-6-ը ԼՂ-ում տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին Օրբանի մասնակցությանն անդրադարձել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում»։

«Հունգարիան ԵՄ խորհրդի կողմից թյուրքալեզու պետությունների կազմակերպության հետ հարաբերություններ զարգացնելու մանդատ չի ստացել։

Եվրամիությունը մերժում է Թյուրքական պետությունների կազմակերպության փորձերը՝ օրինականացնել անջատողական կիպրական թուրքական միավորումը, այսպես կոչված, միջազգայնորեն չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ որպես Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ ԵՄ-ն բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակներում, հստակ հայտարարել է, որ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան», – նշված է Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր