Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար          ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»       Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու գործով 6 կալանավորվածներին առաջիկայում. «Ժողովուրդ»    

08 հուլ 2024 17:45

Վլադիմիր Գասպարյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ, սակայն դատարանը դրանք հաշվի կառնի

Վլադիմիր Գասպարյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ, սակայն դատարանը դրանք հաշվի կառնիՀակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական լսումները։

Դատալսումները գտնվում են ավարտական փուլում։ Այսօրվա նիստում նախատեսված էր պաշտպանների ճառերի հրապարակումը և մեղադրյալների վերջին խոսքը, սակայն մինչ այդ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ այլ գործով Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, որով արձանագրվել են մի շարք հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը՝ նշելով, որ հիվանդությունները չունեն բարդության այն աստիճանը, որը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, միևնույն ժամանակ, դատարանը նշեց, որ ներկայացված տեղեկությունները դատարանը հաշվի կառնի, եթե մեղադրական վճիռ կայացվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր