Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

09 հուլ 2024 11:06

Ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերքՕրեր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Պարադիս» ռեստորանային համալիրի մոտ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է ու այնտեղից բերված զենք-զինամթերքը թողնում է Ոսկեհատ գյուղի «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող քանդված շինության տարածքում։

Դեպքի վայր մեկնած Վաղարշապատի ոստիկանները քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր, ատրճանակներ, պայթուցիկներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զենք ու զինամթերք։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր