Որքան իշխանությունը շատ է խոսում Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը. «Հրապարակ»
![Որքան իշխանությունը շատ է խոսում Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը Որքան իշխանությունը շատ է խոսում Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-07/1720503559_shengen-viza.jpg)
Օրինակ, Գերմանիայի դեսպանություն այս օրերին մտնում են 2023-ի դեկտեմբերին հերթագրվածները: Դեսպանությունում էլ նրանք հերթ են կանգնում, տասնյակ փաստաթղթեր ներկայացնում, տեղեկանքներ, բանկային հաշվից քաղվածք եւ 15 հազար դրամ վճարում տեղում:
Ապա հյուպատոսության թղթերն ընդունող աշխատակիցը մանրակրկիտ հարցուփորձ է անում` ո՞ւր եք գնում, ինչո՞ւ, իսկ ինչո՞ւ հենց այդ քաղաքը, այլ ոչ թե մեկ ուրիշը: 2 շաբաթ անց մարդը կրկին գնում է` հերթ կանգնում եւ անձնագիրը ստանալով` տեսնում, որ Շենգեն վիզան «չեն խփել» կամ ընդամենը 10 օրվա մուտքի թույլտվություն են տվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 07․ 24 թ համարում։