Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

09 հուլ 2024 12:22

Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում..դարձյալ կարող են մեր երկրի շահերը ստորադասվել

Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում..դարձյալ կարող են մեր երկրի շահերը ստորադասվել«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանում օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը: Կան քաղաքագետներ, որոնք կարծում են, թե այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում: Այսինքն, կա տեսակետ, որ չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։

Այդուամենայնիվ, քիչ չեն փորձագետները, որոնք վստահ են, որ չի կարելի բացառել որոշակի ռիսկերը: Մեզ հետ զրույցում Հայաստանի միջազգայնագետներից մեկը նշեց, որ առաջին ռիսկերը կարող են վերաբերել Իրանի ու ԱՄՆ-ի (հատկապես, որ այստեղ էլ աշնանը սպասվում են ընտրություններ, և նախագահի փոփոխությունը չի բացառվում) երկխոսության հնարավորություններին, ինչպես նաև Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների որոշակի վերանայմանը, որոնք կարող են էապես ստվերել Հայաստանի շահերը: Առավել ևս, եթե Ադրբեջանը շարունակի իր հակաարևմտյան «գիծը»: Մեր զրուցակցի խոսքերով, շատ ավելի ուշադիր պետք է լինել Իրան-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստում. այստեղ ևս երկխոսության որոշակի տրանսֆորմացիայի դեպքում (ընդ որում՝ ցանկացած տրանսֆորմացիայի) դարձյալ կարող են մեր երկրի շահերը ստորադասվել:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: «Ցավոք, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փաստացի Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական մանրադրամ, ինչի արդյունքում կա վտանգ՝ հայտնվելու աշխարհաքաղաքական բախման թատերաբեմում: Նրանք, փոխանակ ամրապնդելու Իրանի հետ հարաբերությունները, նույնիսկ բարեկամ երկրի հետ զորավարժություններ անելու, վերջինիս հակառակորդ երկրի՝ ԱՄՆ-ի հետ են ուսումնական վարժանքներ կազմակերպում, ավելի են մխրճվում արևմտյան սարդոստայնում: Սա կարող է չափազանց վտանգավոր լինել»,-նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր