Կենդանակերպի 6 նշաններ որոնց հնարավոր չէ հնազանդեցնել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար       ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»    

09 հուլ 2024 12:49

Տեսանյութ.Չենք ներելու քեզ, արցախցու անունից անօրինական գործարքներ ես արել. Արցախցի կին

Տեսանյութ.Նիկո'լ, չենք ներելու քեզ, արցախցու անունից անօրինական գործարքներ ես արել. Արցախցի կինԱրցախը Հայաստան է եւ վերջ, Արցախը Հայաստանի մարզն է, եւ այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլը կեղծ գործարքներ է արել Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց արցախցի կանանցից մեկը:

«Նիկոլը խախտել է Սահմանադրությունը, Սահմանադրությամբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է եղել, ո՞ւր է: Ուր ես Նիկոլ, որ ինքնագլուխ գործարքներ ես կատարել: Նա իրավունք չուներ արցախցու անունից՝ գործարքներ կատարելու, դա արցախցին է որոշում, իսկ ինքը արդեն որոշել է: Նիկոլ, լավ հիշիր, մենք չենք ներելու քեզ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել է նոր որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաեւ նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։

Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր