Ո՞վ է ցանկանում գնել այդ «Տիտանիկ»-ի տոմսը
![Ո՞վ է ցանկանում գնել այդ «Տիտանիկ»-ի տոմսը.ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու այս բոլոր գաղափարներից ցեցահոտ է գալիս Ո՞վ է ցանկանում գնել այդ «Տիտանիկ»-ի տոմսը.ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու այս բոլոր գաղափարներից ցեցահոտ է գալիս](https://hayaliq.com/wp-content/uploads/2022/06/photo_2022-06-16-17.12.21.jpeg)
«ՇՀԿ-ն նոր ձևավորվող աշխարհի ամենակարևոր կազմակերպություններից մեկն է, որն այլընտրանք է մինչ այժմ առկա միաբևեռ աշխարհակարգին՝ Վաշինգտոնի բռնապետությանը»,- կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը:
Խոսելով նախկին խորհրդային հանրապետությունների մասին Դուդչակը հարկ է համարել հիշեցնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի նախագահ Ջո Բայդենին և հայտարարել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասին։
«Դիտելով նրանից, թե ինչ է կատարվում Փաշինյանի գլխավորած Հայաստանում, զգացվում է, որ հանրապետությունն ինչ-որ ժամանակային փոսի մեջ է ընկել, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու այս բոլոր գաղափարներից ցեցահոտ է գալիս։ Ո՞ւմ է դա հիմա պետք: Ո՞վ է ցանկանում գնել այդ «Տիտանիկ»-ի տոմսը: Փաշինյանն արդեն լրիվ է խելագարվել: Որքան վիրավորական պետք է լինի Հայաստանի նորմալ քաղաքացու համար, որ իրենց երկիրը ներկայացված չէ ՇՀԿ-ում։
Սորոսի այդ վարժեցրած առնետը Հայաստանն անդունդն է քաշում: Նա նաև ծրագրում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Դա չի նշանակում միայն այն, որ Երևանը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց, դա նաև նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է այն հսկայական առավելություններից, որոնք ապահովվում են Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությամբ։ Եվ այդ ամենից Փաշինյանը հրաժարվում է շարունակելով Հուդայի գործը»,- ասել է Ալեքսանդր Դուդչակը։