Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

09 հուլ 2024 17:19

Բուլղարիան հայց է ներկայացրել ռուսական «Գազպրոմի» դեմ՝ պահանջելով 400 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել

Բուլղարիան հայց է ներկայացրել ռուսական «Գազպրոմի» դեմ՝ պահանջելով 400 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարելԲուլղարական «Բուլղարգազ» (Bulgargaz) պետական գազաբաշխող ընկերությունը հայց է ներկայացրել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության դեմ՝ պահանջելով 400 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել՝ կապված 2022 թվականին գազի մատակարարումների դադարեցման հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։ 

Ըստ «Բուլղարգազ»-ի հայտարարության՝ հայցը ներկայացվել է հուլիսի 8-ին Փարիզի Առևտրի միջազգային պալատի Միջազգային արբիտրաժային դատարան:

Մայիսին «Բուլղարգազ»-ը նախազգուշացրել էր, որ կփորձի ուղղակիորեն փոխհատուցում ստանալ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից, իսկ եթե բանակցություններն անհաջող լինեն, ապա հայց կներկայացվի արբիտրաժային դատարան։

2022 թվականի մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա գնորդների կողմից ռուսական բնական գազի մատակարարների նկատմամբ պարտավորությունների կատարման հատուկ ընթացակարգի մասին»։ Փաստաթղթի համաձայն՝ նույն թվականի ապրիլի 1-ից հրամանագրում նշված օտարերկրյա գործընկերներին մատակարարվող խողովակաշարային գազի դիմաց վճարումը պետք է կատարվի բացառապես ռուբլով: Այդ նպատակով Գազպրոմբանկում օտարերկրյա գնորդների համար բացվում են «K» տիպի ռուբլու և արտարժույթի հատուկ հաշիվներ: Օտարերկրյա գնորդը գազի համար վճարում է պայմանագրում նշված արժույթով, Գազպրոմբանկն այն վերածում է ռուբլու և փոխանցում «Գազպրոմ»-ին։ Հենց այդ պահին բնական ռեսուրսի դիմաց վճարելու պարտավորությունը համարվում է կատարված։ Պայմանի չկատարման դեպքում առաքումները դադարեցվում են։

Բուլղարիան առաջիններից մեկը հրաժարվեց նոր համակարգից։ «Բուլղարգազ»-ում նշել էին, որ վճարման նոր կարգը Բուլղարիայի համար զգալի ռիսկեր է պարունակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր