Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար          ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»       Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու գործով 6 կալանավորվածներին առաջիկայում. «Ժողովուրդ»    

10 հուլ 2024 14:17

Ողբերգական դեպք՝ քթի վիրահատությունից «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում 2 անչափահասի մայր է մահացել

Ողբերգական դեպք՝ քթի վիրահատությունից «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում․2 անչափահասի մայր է մահացելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին արթմեդ բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:

Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկութուններով՝ մահացածը ուներ 2 անչափահաս երեխա, իսկ նշված ԲԿ-ում քթի վիրահատությունից 3-րդ ողբերգական դեպքն է տեղի ունենում:

Այդ մասին պնդում են SHAMSHYAN.com-ի աղբյուրները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր