Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

12 հուլ 2024 09:55

Երևանում հայտնի «Գարաժ Մոլի»-ից գողացել են խոշոր չափի գումար

Երևանում հայտնի «Գարաժ Մոլի»-ից գողացել են խոշոր չափի գումարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Մազմանյան փողոցի 1 հասցեում գործող «Գարաժ Մոլի» լողավազանում հաճախորդը նկատել է, որ պահարանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզում են, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Մազմանյան փողոցի 1 հասցեում գործող «Թայմ թու դու» ՍՊԸ-ի հանդերձարանի պահարանի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով գողացել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Լուսինե Խ․-ի դրամապանակը, որում եղել է խոշոր չափի գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Խ․-ն աշխատում է «Թայմ թու դու» ՍՊԸ-ում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր