Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ          Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները       Սամվել Կարապետյանը դեռ ձերբակալված չէ, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք    

12 հուլ 2024 11:41

Երևանում 33-ամյա կինը կոտրել է հյուրանոցի գույքը, փախել շտապօգնության մեքենայից, մտել քննչական բաժին, սարքել մի իսկական կինո

Երևանում 33-ամյա կինը կոտրել է հյուրանոցի գույքը, փախել շտապօգնության մեքենայից, մտել քննչական բաժին, սարքել մի իսկական կինոSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ, պարզել են, որ նշված քաղաքացին կոտրել է հյուրանոցի գույքը, հահոյանքներ հնչեցրել, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որից հետո մտել է Խանջյան փողոցի 43 հասցե ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանրի քննչական առաջին բաժնի շենք, ցատկել արգելապատնեշի վրայով, ընկել գետնին: Նշված քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար ոստիկանության ծառայողները կանչել են շտապօգնության կարգախումբ:

Ժամանած շտապօգնության խումբը նշված քաղաքացուն զննելուց հետո, «Էկզոգեն թունավորում» նախնական ախտորոշմամբ անհրաժեշտություն է համարել տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Շտապօգնության ավտոմեքենայի շարժվելուց հետո Սայաթ-Նովա պողոտայում վերջինս բացել է շտապօգնության ավտոմեքենայի դուռը, փախել է մեքենայից և վազել դեպի «Գոլդ» հոթել:

Կարճ ժամանակ անց Ժամը 05։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ազգությամբ ռուս մի կին մտել է նշված հյուրանոց, բարձր բղավել և տարօրինակ վարքագիծ դրսևորել և հեռացել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված քաղաքացուն ժամը 06։00-ին Սայաթ-Նովա պողոտայից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 33-ամյա Եկատերինա Պորտնովան:

Ոստիկաններին շտապ օգնության բժշկը հայտնել է նաև, որ հիվանդանոց տեղափոխման ճանապարհին Ե.Պորտնովան հայհոյել է իրենց, ձեռքերով հարվածներ է հասցրել իր և նույն կարգախմբի մեկ այլ բուժաշխատողի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր