Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

12 հուլ 2024 19:37

Մոսկվան գոհ է ՌԴ-ում ՀՀ դեսպանի աշխատանքից. ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից

Մոսկվան գոհ է ՌԴ-ում ՀՀ դեսպանի աշխատանքից. ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունիցՄոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքին՝ Զախարովան, մեջբերելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերը, նշել է․ «Դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նրա գործունեությունը լիովին համապատասխանում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակին»։

Ինչ վերաբերում է Երևանում Ռուսաստանի դեսպանին, ապա Զախարովան ընդգծել է.«Երկրի ղեկավարությունը գնահատում է մեր դեսպանների գործունեությունը, բայց ինձ թույլ կտամ նշել, որ նրա (Կոպիրկինի) աշխատանքի արդյունավետությունը կասկածից վեր է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր