Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը          Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել       ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում    

15 հուլ 2024 09:01

Տեսանյութ.Իսպանիան դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն՝ հաղթելով Անգլիայի հավաքականին

Իսպանիան դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն՝ հաղթելով Անգլիայի հավաքականինԲեռլինում Իսպանիայի և Անգլիայի հավաքականները վիճարկեցին 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Առաջին խաղակեսում թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվով։

Հանդիպման երկրորդ խաղակեսն իսպանացիները շատ ակտիվ սկսեցին․ հենց մեկնարկում հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսը՝ Յամալի փոխանցումից հետո։ 
73-րդ րոպեին Անգլիային հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելլինգհեմն փոխանցում կատարեց փոխարինման մտած Քոուլ Պալմերին, ով հեռահար հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը։

86-րդ րոպեին իսպանացիները 2-րդ ու հաղթական գնդակն ուղարկեցին Անգլիայի դարպասը։ Պաշտպան Մարկ Կուկուրելյայի փոխանցումից հետո Ջորդան Պիքֆորդի դարպասը գրավեց փոխարինման մտած Միկել Օյարսաբալը հաշիվը դարձնելով 2-1։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին և Իսպանիան ռեկորդային՝ չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր