20-ամյա տղան բարձրացել է տանիք գնդակն իջեցնելու, որտեղ հոսանքահարվել է եւ ժամեր անց հիվանդանոցում մшհացել
![20-ամյա տղան բարձրացել է տանիք գնդակն իջեցնելու, որտեղ հոսանքահարվել է եւ ժամեր անց հիվանդանոցում մшհացել 20-ամյա տղան բարձրացել է տանիք գնդակն իջեցնելու, որտեղ հոսանքահարվել է եւ ժամեր անց հիվանդանոցում մшհացել](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-02/1519651410_shtap.jpg)
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 2-րդ փակուղում գտնվող լողավազանում լողալուց հետո Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Փ.-ն բարձրացրել է նշված տան տանիք՝ գնդակը իջեցնելու նպատակով, որի ժամանակ դիպել է հոսանքալարին ու հոսանքահարվել:
Այսօր՝ հուլիսի 15-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ Մանվել Փ.-ն հիվանդանոցում մահացել է: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: