Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

15 հուլ 2024 17:14

Եվրամիության խորհուրդը նորից երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը նորից երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցներըԵվրամիության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 27-ը։ Սահմանափակիչ միջոցները, ինչպես նշում է ԵՄ-ն, կապված են ռուս-ուկրաինական հակամարտությունում Մոսկվային աջակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջաններում զինված խմբավորումներին զենքի մատակարարման հետ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Պատժամիջոցները ներկայումս վերաբերում են 12 ֆիզիկական և ինը իրավաբանական անձի: Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը և անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում մասնագիտացած իրանական ընկերությունները։

Սահմանափակումների ենթակա անձանց ակտիվները սառեցված են, նրանց միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ցանկացած տրամադրումն արգելվում է։ Բացի այդ, նրանց արգելվում է մուտք գործել Եվրամիություն։

ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին վերջին անգամ հայտարարել էր մայիսի վերջին։ Այն ժամանակ, մասնավորապես, սահմանափակումների տակ է հայտնվել երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր