Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

16 հուլ 2024 13:24

Ադրբեջանցիներն արդեն Կիրանցում են

Ադրբեջանցիներն արդեն Կիրանցում ենԵրեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն տեղակայվել են Կիրանցում։

Մինչդեռ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, նրանց այցի օրը որոշված էր հուլիսի 24-ը։ «Արդեն կամրջի վրա են, իմ կանգնած տեղից մոտ 30 մետր հեռավորության վրա, դպրոցից ուղիղ 50 մետր են հեռու»,- MediaHub-ին ասաց Գոհար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի սակրավորները տարածքում համապատասխան գործիքներով ականազերծման աշխատանքներ էին իրականացնում, սակայն, դեռ օրեր առաջ այն բանուկ ճանապարհահատված էր ու կապում էր Հայաստանը՝ Վրաստանին։ 

«Հիմա արդեն տանը նստած ենք նայում ադրբեջանցի սահմանապահներին: Մեր «խաղաղասեր» հարևաններն արդեն Կիրանց են հասել»,- նշեց նա։ 

Կիրանցեցիների մտքով անգամ չէր անցնի այն, ինչ հիմա կատարվում է իրենց գյուղում։ Համոզված են, որ այսպես երկար շարունակել հնարավոր չի լինի, արտագաղթի վտանգ կա։ 

«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, իսկ հարևան Աճարկուտի «շրջանցիկ» ճանապարհից լսելի և տեսանելի են և՛ ձայները և՛ նոր հենակետերը»,- այս մասին էլ ասաց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ոստիկանությունն արգելում է վարորդներին կանգնել, տեսանկարահանել ադրբեջանցի սահմանապահներին։ 
 
Հիշեցնենք՝ Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ է դարձել, երբ սահմանազատման շրջանակներում բնակավայրի մուտքի ճանապարհային կամուրջը հանձնվել է Ադրբեջանին։ Դելիմիտացիայի շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, գյուղատնտեսական նշանակության շինություններ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի հատվածը և 50-ից ավելի հողամասեր՝ արդեն Ադրբեջան է։ Կիրանցիներին տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները կայցելեն հուլիսի 24-ին, սակայն, նրանք նախընտրեցին գալ 9 օր շուտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր