10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

18 հուլ 2024 12:29

Տեսանյութ. Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում. Տեսեք թե ինչ են առաջարկում աշխատակիցները. Զոհրաբյան

Տեսանյութ. Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում. Տեսեք թե ինչ են առաջարկում աշխատակիցներըԶոհրաբյանՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ահազանգում է Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված իրավիճակի մասին։

Նա տեսանյութում պատմում է, որ օդավակայանում վայրէջք է կատարել Վիեննայի չվերթը, ինչի ուղևորներին 50 րոպե պահել են մուտքի մոտ։ Անձնագրային հսկողություն անցնելու համար զգալի հերթեր էին կուտակվել։
«էս բարդակի հեղինակներն ասում են, եթե ուզում եք 3-4 ժամ հերթ չկանգնել՝ 9000 դրամ ամեն անձի համար վճարեք և առանց հերթի մոտեցեք պասպորտ կոնտրոլ անցնելու»։

Նա դիմեց օդանավակայանի սեփականատերերին՝ ընդգծելով որ նրանք ամեն ինչից փող են գանձում, իսկ հիմա այս «տոտալ բարդակի համար են ուզում փող գանձել»։

Նա նաև գրառման տեսանյութին կից գրել է. «Էռնեկյան, այ «ազգային հերոս», փողդ քչությո՞ւն է անում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր