Բոլորս դեպի Էջմիածին, պաշտպանելով Մայր Աթոռը՝ պաշտպանում ենք ինքներս մեզ          Տեսանյութ.Լարված իրավիճակ Մայր Աթոռում, hրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև       ՀՀ իշխանությունները գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման    

18 հուլ 2024 14:40

Ադրբեջանի լրտես Սարգիս Գալստյանը հաստատել է՝ իրեն պաշտոնի նշանակած Շահրամանյանը տեղյակ է եղել իր լրտես լինելու մասին

Ադրբեջանի լրտես Սարգիս Գալստյանը հաստատել է՝ իրեն պաշտոնի նշանակած Շահրամանյանը տեղյակ է եղել իր լրտես լինելու մասինԴեռևս օրեր առաջ հայտնեցինք, որ ԼՂ  նախագահի պաշտոնում եղած ժամանակ Սամվել Շահրամանյանը Ղարաբաղը հայաթափվելուց հետո Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ քաջատեղյակ լինելով, որ վերջինս զբաղված է լրտեսությամբ ի օգուտ Ադրբեջանի։

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն քննչական մարմիններին տված իր խոստովանական ցուցմունքում լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը հաստատել է, որ իրեն պաշտոնի նշանակած Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել ի օգուտ Ադրբեջանի իր լրտեսության մասին։

Այսպիսով վերահաստատվում են պնդումները, որ Ղարաբաղում Ադրբեջանի լրտեսին տեղյակ լինելով ու գիտակցաբար պաշտոնի նշանակելով, Սամվել Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր