Եվրամիությունը չի էլ թաքցնում.Ո՞վ է ասել, որ «Հայաստանն առանց հայերի» գաղափարը միայն ռուսների գլխում է ծնվել. «ՉԻ»

Իրականում բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են հանգստանալ Բադեն-Բադենում կամ սուրճ խմել Մոնմարտրում, վաղուց արդեն մուլտի-վիզաներ ունեն, իսկ ովքեր ի վիճակի չեն՝ Մոնմարտրի սրճարանների հայտնի կաֆե-կրեմի փոխարեն վայելելու են փախստականների ճամբարներում մեծահոգաբար հրամցվող ֆիլտրած սուրճը, բայց հոգ չէ, որովհետև դա էլ է տեղավորվում Նիկոլ Փաշինյանի գովազդած «երջանիկ ապրելու» կոնցեպտի շրջանակներում։
Եվ ընդհանրապես՝ եթե Արևմուտքը նպատակ ունի Հարավային Կովկասը դարձնել «միասնական անվտանգային տարածք», ապա ինչքան քիչ հայ ապրի Հայաստանում՝ այնքան լավ, իսկ եթե ընդհանրապես չապրի՝ ավելի՛ լավ․ չկա Հայաստան՝ չկա պրոբլեմ։
Ի վերջո՝ ո՞վ է ասել, որ «Հայաստանն առանց հայերի» գաղափարը միայն ռուսների գլխում է ծնվել։