Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 հուլ 2024 16:22

Ընտանիքի հետ ՌԴ տեղափոխվող միգրանտները պետք է իրենց երեխաներին նախապես ռուսերեն սովորեցնեն

Ընտանիքի հետ ՌԴ տեղափոխվող միգրանտները պետք է իրենց երեխաներին նախապես ռուսերեն սովորեցնենՄիգրանտը, որը պլանավորում է ընտանիքի հետ տեղափոխվել ՌԴ, պետք է նախապես իր երեխային ռուսերեն սովորեցնի, որպեսզի նա հասկանա վարքի և հասակակիցների հետ շփման մշակույթը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Անզոր Մուզաևը:

Ավելի վաղ ՌԴ Պետդումա էր ներկայացվել օրինագիծ, որի համաձայն՝ օտարերկրացի երեխաները, որոնք չունեն Ռուսաստանի քաղաքացիություն, դպրոցներում ընդունվելուց առաջ կստուգվեն ռուսաց լեզվի իմացության համար: Նախագծի հեղինակներն են լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները՝ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ։

«Եթե դու կյանքդ կապում Ես Ռուսաստանի հետ, ուզում ես դառնալ նրա քաղաքացին, ուզում ես, որ երեխաներդ այստեղ կրթություն ստանան, ապա առանց ռուսաց լեզվի իմացության ինչպես կարելի է գիտելիքներ ձեռք բերել։ Այդ պատճառով, եթե ինչ-որ ընտանիք որոշում է տեղափոխվել և այստեղ ապրել, որպեսզի երեխաները սովորեն մեր դպրոցներում, իհարկե, նրանք նախապես պետք է աշխատեն, որպեսզի երեխան ռուսերեն իմանա», — ասել է Մուզաևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր