«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 հուլ 2024 18:05

Հուլիսի 23-ից մինչև հուլիսի 24-ը կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ (Երևան-Արմավիր մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 24-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Նոր Խարբերդ, Մարմարաշեն, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Զորակ, Նիզամի, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, «Ֆրիվեյ Էքսպրես» ՓԲԸ, «Աշոտ Միրզոյան» Ա/Ձ, «Արտակ» ԱԿ, «Արմ Գազ», «Էյ Ջի Ջիլ», «Ել-Մար», «Լիգա», «Ճերմակ Երամ», «Մոլիան», «Էտրո», «Խաչարմ», «Էս-Կա-Վի Գազ», «Գաստոպ», «Ֆայերգազ», «Սարանդ», «Արտ Թամ», «Հովան-Լիան», «Շահումյան գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մետէքսիմ», «Գրանդ Մաստեր», «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո ՄՎ», «Մասիս Տոբակո ՄՎ», «Փեյփեր Թրեյդինգ», «Հիպերնովա», «Արհովշին», «Վարիանտ Գրուպ», «Ասկե Գրուպ» ՍՊԸ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացու, Գետափնյա փողոցների և հարակից թաղամասերի գազասպառողների,

ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների,

ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր