ԵԱՏՄ-ում իմ բացակայությամբ հայտարարություն է ընդունվել, իմ գործընկերներին հարցեր ունեմ          Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել. ՀԿԿ       Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավnրներ    

23 հուլ 2024 17:10

Ամերիկյան B-52H ռմբակոծիչները փորձել են մոտենալ Ռուսաստանի սահմանին. ՊՆ հայտարարություն է տարածել

Ամերիկյան B-52H ռմբակոծիչները փորձել են մոտենալ Ռուսաստանի սահմանին. ՊՆ հայտարարություն է տարածելՌուսական МиГ-29 և МиГ-31 կործանիչները դուրս են թռել՝ որսալու ամերիկյան B-52N ռմբակոծիչները, որոնք մոտենում են պետական ​​սահմանին՝ Բարենցի ծովի վրայով. հայտնում է պաշտպանության նախարարությունը։

ՀՕՊ հերթապահ խումբը հակաօդային պաշտպանություն է իրականացրել: 

Ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է ամերիկյան B-52H ռազմավարական ռմբակոծիչների զույգ։ Կործանիչները մոտենալուն պես շրջադարձ են կատարել ռուսական սահմանից։

Ռազմական գերատեսչությունից հավելել են, որ ռուսական ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են իրենց օդանավակայան։

Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ՄիԳ-29-ի և ՄիԳ-31-ի թռիչքը տեղի է ունեցել չեզոք ջրերի վրա՝ օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խստորենպահպանմամբ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր